30 տարի առաջ անհետ կորածը տուն է վերադարձել նույն հագուստով, որով տեսել էին վերջին անգամ

30 տարի առաջ անհետ կորածը տուն է վերադարձել նույն հագուստով, որով տեսել էին վերջին անգամ

Ռումինական Բակեու քաղաքում տեղի 93-ամյա բնակիչ Վասիլի Գորգոշը, ով երեսուն տարի առաջ անհետ կորել էր, տուն է վերադարձել այն նույն հագուստով, որով նրան տեսել էին վերջին անգամ։ Այս մասին հայտնում է Adevărul պարբերականը։ Գորգոշը ամբողջ կյանքում եղել է անասունների վաճառական, մշտապես բացակայել է տանից մի քանի օրով, իսկ 1991 թվականին տանից դուրս է եկել ու չի վերադարձել։ Տեւական որոնումներից հետո նրան ճանաչել են մահացած եւ բազում տարիներ հարազատները նրա համար հոգեհանգստյան արարողություններ են խնդրել, որ անեն տեղի եկեղեցում։ Սակայն այս տարվա օգոստոսին նրա ֆերմայի մոտ, որտեղ ապրում են այժմ նրա զավակներն ու հարազատները, մեքենա է կանգնել եւ իջել է մեքենայից երեսուն տարի առաջ անհետ կորած համարվող Գորգոշը։ Նրա ֆիզիկական վիճակը բավարար է գնահատվել, սակայն նա տառապել է զառամախտով եւ ծերունական դեմենցիայով։ Նրա գրպանում եղել են անձը հաստատող եւ այլ փաստաթղթեր եւ 1991 թվականի երկաթուղային տոմս՝ մինչեւ Պլոշտետի քաղաք մեկնման համար։