Մոսկվան անպատասխան կթողնի՞, թե՞ ․․․

Մոսկվան անպատասխան կթողնի՞, թե՞ ․․․

Մոսկվան ուշադրությամբ է վերաբերվում Թուրքիայի ԱԳ նախարարության կողմից Ղրիմում Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները չճանաչելու մասին հայտարարությունը։ «Соловьев Live» յութուբյան ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Թուրքիան հիանալի գիտի, որ Ղրիմը հանդիսանում է Ռուսաստանի սուվերեն մի մասնիկը եւ հիանալի գիտի, որ նման հայտարարությունները անուշադրության չեն մատնվում»,- ասել է Զախարովան։ Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ չի ճանաչում Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները Ղրիմում։