Դիտորդական առաքելություն եմ իրականացնում՝ պաշտպանելու ձեր արդար ձայները . Ավետիք Չալաբյան

Դիտորդական առաքելություն եմ իրականացնում՝ պաշտպանելու ձեր արդար ձայները . Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Բարի լույս բոլորին. Այսօր ես դիտորդական առաքելություն եմ իրականացնում՝ խոստմանս համաձայն պաշտպանելու ձեր արդար ձայները: Օրվա ընթացքում պարբերաբար ցույց կտամ, թե ինչ է տեղի ունենում տարբեր ընտրատեղամասերում: Օրը սկսում ենք 9/60 ընտրատեղամասից (Չեխովի դպրոց), որտեղ առաջին փորձից չստացվեց քվեարկել: Հիմա փորձելու եմ երկրորդ անգամ, մինչ այդ բոլորիդ անկոտրում կամք եմ ցանկանում՝ ձեր ձայնը տեղ հասցնելու: