ԿնԳանն առավ, թռավ Մոսկով․․․

ԿնԳանն առավ, թռավ Մոսկով․․․

Երեկվա կովի ու կովատիպ թեմաները Նիկոլ Փաշինյանը թողել ու կնԳանն առել՝ թռել է Մոսկով։ Զբաղվեք, մինչև գամ։ Նիկոլին  բոլորից շատ է ծանոթ կովերի ու խանձած խոզերի թեման ու հենց այդ թեմայի «անգիտությամբ» ուզում է մարդկանց մոտ բանավիճելու, զբաղվելու տրամադրություն ստեղծել։ Դուք զբաղվե՜ք, մինչև ես՝ ավերիչս,  գործս անեմ ու գամ։ 

Այսօր նրա թիմակից Աղազարյանն ասաց․ «Աստծուն փառք, վարչապետը այն անձերից չի, որ փըխկ անեն, փախնի»։ Վարչապետի կենսագրության գիտակցական մասը փախուստի մեջ է եղել։ Վարչապետդ փախնելում, թռնելում մի հատ է։ Չքրքրեմ համալսարանից, բանակից թռնելու պահերը։ Հիմա կասի՝ բանակից օրինական ճանապարհով եմ ազատվել։ Երիտասարդները գուցե չհիշեն, բայց մենք հո լավ հիշում ենք, թե ինչպես էին բանակ տանելու համար հետևիցը գնում, ինքն էլ ոնց էր թռնում։ Օրինական էր, օրինական չէր, բայց հետևիցը գնում,  թուղթ էին ուղարկում։  Աղոտ իր գրառումներն եմ  հիշում։ Փախնելում, թռնելում Նիկոլը մի հատ է։ Նիկոլին որ փըխկ էլ չանեն, նաղդ թռնող է։  Մարտի մեկի գործով շնչակտուր  փախավ՝ տարիներով, հետն էլ իբր գրքանման մի բան գրեց, որտեղ ասում էր՝ «Ես չեմ թաքնվի, ես կհայտարարեմ իմ երթուղին, բռնեք ինձ,  եթե կարող եք»: Դա հո միայն մարտի մեկի համար չէր գրել, ինքը այն ժամանակ էլ գիտեր, որ ողջ կյանքը փախնելով է ապրելու։ Եթե Աղազարյանին  թվում է, թե Արևմուտքից Մոսկվա թռչկոտելը կամ իր երկրում՝ թաքնված, պատսպարված ման գալը դա փախուստի դասական ձև չէ, չարաչար սխալվում է։ Արցախն ու Հայաստանը գրավ է դրել ու նրանց վրա խաղում է։ Մեկին ասում է՝ քեզ սա կտամ։ Մյուսը կողմը բարկացած կանչում է, նրան էլ ասում է՝ քեզ էլ սա կտամ, մենակ ինձ հանգիստ թողեք։ Արցախը գրավի տեղ վերցրին, հիմա հերթը Հայաստանինն է։ Նա էլ սիրահոժար մաս- մաս հանձնում է։ Բարեկենդանի նման․ 
-Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։ 

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։ 
-Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։ 
-Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  - Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։ 
- Դե արի տար։
Հիմա Արևմուտքի, Ռուսաստանի «հերոսը» Նիկոլն է։ Յեղ ու բրնձի, Արցախի ու Հայաստանի համար կռիվ են տալիս։ Դե նրանց ձեռը էլ ե՞րբ այդպիսի մեկը կընկնի, որ հա՜յ տա, ասի՝ եկեք Արցախն ու Հայաստանը մաս- մաս արեք, տվեք թշնամուն,  ինձ մի ոտնատեղն էլ հերիք է։