Եվրամիությունը նոր սանկցիաներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Եվրամիությունը նոր սանկցիաներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Եվրամիությունը նոր սանկցիաներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրադրության պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Սանկցիաները անհատական են։ Դրանք կիրառվել են Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը եւ Պատիժների կրման դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովը։ Վերջիններիս չեն տրամադրի Շենգենյավ վիզա, եւ ԵՄ տարածքում նրանց ունեցած ակտիվները կսառեցվեն։