Ի՞նչ են անելու հունգարացիներն օկուպացված Արցախում․ Սիյարտոն Բաքվում է 

Ի՞նչ են անելու հունգարացիներն օկուպացված Արցախում․ Սիյարտոն Բաքվում է 

Հունգարական ընկերությունները շահագրգռված են մասնակցել Ղարաբաղի (օկուպացված Արցախի-խմբ․) վերականգնմանն ու վերակառուցմանը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Պետեր Սիյարտոն՝ Ադրբեջանի և Հունգարիայի միջպետական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ։ Նրա խոսքով, ներկայում մշակվում է համապատասխան պլանը.

«Կարծում ենք, որ մինչև այս տարվա նոյեմբերն այս ծրագրի վրա աշխատանքը կավարտվի, հայտնի կդառնան այն ոլորտները, որոնց կարող են մասնակցել հունգարական ընկերությունները: 

Մինչեւ հաջորդ տարվա վերջ հունգարական ընկերությունները կսկսեն նպաստել տարածաշրջանի վերականգնմանը»: