Մեկնարկել են Ուկրաինային 40 միլիարդ հատկացնելու վերջնական դեբատները ԱՄՆ Սենատում

Մեկնարկել են Ուկրաինային 40 միլիարդ  հատկացնելու վերջնական դեբատները ԱՄՆ Սենատում

Մեկնարկել են 40 միլիարդ Ուկրաինային հատկացնելու վերջնական դեբատները ԱՄՆ Սենատում 
ԱՄՆ Կոնգրեսի վերջին պալատը՝ Սենատը, քվեարկել է Ուկրաինային 40,1 միլիարդ դոլար նոր օգնության հատկացման հարցով վերջնական դեբատներ սկսելու օգտին։ Դեբատները կշարունակվեն մինչեւ հինգշաբթի, երբ կկայանա արդեն ամփոփիչ քվեարկությունն այդ հարցի առնչությամբ։

Երկուշաբթի սենատորները այս հարցի հետ կապված դեբատների ժամանակը սահմանափակել էին, նախատեսելով դրա համար ընդամենը երեսուն ժամ եւ միայն հիմա են ձեռնամուխ եղել դեբատներին։

Նշենք, որ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին էլ հայտարարել է, որ ամերիկյան կողմը մինչեւ ամսի տասնինը կկարողանա անխափան կերպով ռազմական մատակարարումներ իրականացնել Ուկրաինային։ Ակնկալվում է, որ սենատորների մեծ մասը կողմ կքվեարկեն եւ նախագահ Բայդենն էլ կհաստատի նոր հատկացումը։