Իշխանական «գարաժները» անթաքույց քծնում են Պուտինին 

Իշխանական «գարաժները» անթաքույց քծնում են Պուտինին 

Փետրվարի 2-ին ԻՔ-ն շրջանառության մեջ է դրել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխությոններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով արգելվում է լրատվամիջոցներին հղում անել անանուն աղբյուրներին։ Օրենքի նախագծի ընդունմամբ, ըստ էության, կսահմանափակվի մամուլի ազատությունը և անանուն աղբյուրներին հղում անելու դեպքում լրատվամիջոցները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ 

Մինչ իշխանությունում հավաքվածները և անձամբ Նիկոլ Փաշինյանը ամեն օր նստած մտածում են՝ էլ ինչ մոգոնեն մամուլի դեմ, հայտնի ՊՈԱԿ-ին կից «գարաժներում» արտադրվող նյութերը նույն թափով շարունակում են թողարկվել։ Այսինքն՝ մի ձեռքով իշխանությունը, իբր, պայքարում է որակյալ լրատվության համար, մյուս ձեռքով գործարանային հոսքագծի պարբերականությամբ համացանց ու Youtube նետում խայտառակ որակի պրոպագանդիտական նյութեր։

Մինչ իշխանությունում հավաքվածները և անձամբ Նիկոլ Փաշինյանը ամեն օր նստած մտածում են՝ էլ ինչ մոգոնեն մամուլի դեմ, հայտնի ՊՈԱԿ-ին կից «գարաժներում» արտադրվող նյութերը նույն թափով շարունակում են թողարկվել։ Այսինքն՝ մի ձեռքով իշխանությունը, իբր, պայքարում է որակյալ լրատվության համար, մյուս ձեռքով գործարանային հոսքագծի պարբերականությամբ համացանց ու Youtube նետում խայտառակ որակի պրոպագանդիտական նյութեր։ Դրանց զավեշտալի վերնագրերի՝ որպես պրոպագանդիստական բութ գործիքների մասին ժամանակին «Հրապարակը» շատ է գրել։

Բայց պատերազմից հետո այստեղ էլ իրավիճակ է փոխվել ու պարզվում է՝ բավականին հետաքրքրիր շեշտադրումներ են ավելացել։

Մասնավորապես, այս բոլորի լավագույն «գլուխգործոց»  Perfect TV-ն  վերջերս անցել է պուտինյան Ռուսաստանին։ Ավելի ճիշտ՝ Պուտինին, որին անթաքույց քծնում են «Կատաղի հրաման! Սարսափելի դեպք Պուտինի հետ. հայերի համար մեծ ցնցում Մոսկվայում»  վերնագրով տեսանյութում։ «Հայտնի» ձայնով երիտասարդը սկզբում պողոսներին պատմում է  «Պուծինի» Գելենջիկի դղյակի, այդ դղյակի մասին Նավալնու տեսանյութի ու ռուս իրավապահների անմարդկային պահվածքի մասին, ապա շատ անսպասելի  եզրահանգում․ «Միանշանակ, եթե հեռացավ «Պուծինը» շատ վատ է լինելու Հայաստանի նկատմամբ» ։ «Ռուսաստանի հայերն էլ լրիվ կորցնելու են անվտանգությունը»։

Եվս մեկ տեսանյութ՝ Պուտինի թեմայով ու «համապատասխան» վերնագրով․«Պուտինի զորքը ողջ Հայաստանով մեկ. Մեծ ռումբ թուրքերի գլխին»։  

Բայց հայ յութուբասեր հասարակությանը աննկարագրելի զվարճանքի վայրկյաններ պարգևող այս ալիքը շարունակում է իր հայտնի ոճով տեղական լուրերի թողարկումները։Կետադրությունը, ուղղագրությունն ու մնացածը, բնականաբար,  սկզբնաղբյուրից՝ անփոփոխ։

Վերջին թողարկումներց մեկը՝ «Երանի սա չիմանաինք. Հենց հիմա Ալիևի թաղումը Շուշիում» վերնագրով, որում անտեսանելի թելերով հառնում է Նիկոլ Փաշինյանի հայտնի միտքը «անգույն ու դժգույն քաղաք Շուշիի մասին»։ Որ Հայաստանը 26 տարի չի կարողացել շենացնել Արցախը։ «Էդ որ ասում եք Արցախը ձերն է, ինչու մինչև հիմա Արցախում որևէ մեծամասշտաբ շինարարություն չեք իրականացրել։ Ղարաբաղը չեք շենացրել և որպես ձեր տուն չեք ընդունել»,-ասում է նյութի հեղինակը։ Ապա՝ հարց՝ «Բա Ղարաբաղը գրավել էիք, որ ի՞նչ անեիք»։ Մեր կողմից ավելացնենք՝ ոչ թե գրավել,այլ ազատագրել։ 

Ինչևէ․ Թուրքիա։ Վերնագիր․  «Ուժգին երկրաշարժը քանդեց Էրդողանի տունը. Թուրքիային հաշված օրեր մնացին»։ Մի խոսքով՝ «փորձագետները պնդում են, որ սա հանգեցնելու է մեծ երկրաշարժի և այլ աղետալի իրավիճակի։ ․․․Եվ մասնավորապես, կարող է լինել ջրհեղեղ՝ շատ մեծ։ Եվ Թուրքիայում խոսակցություններ են գնում այն մասին, որ հնարավոր է՝ շատ բնակավայրեր դատարկվեն և տարհանվի բնակչությունը»  ։

ԱՄՆ-Թուրքիա։ Վերնագիր․ «Ցնցող Լուր! Բայդենը հանեց զորքը! Էրդողանի զորավարժությունը օդ թռավ» ։ Նյութը վերապատմելու կարիք չկա, վերնագիրն ամեն ինչ ասում է։

Տեղական թեմաներ։ Արծրուն Հովհաննիսյանի «երկրորդ գալստյան» առթիվ։ «Պատրաստել է Շատ Հրատապ Հրաման! Բռնվեք Նոր Նայեք. Արյունոտ կծիկը քանդվեց»  վերնագրով տեսանյութը։

Պատերազմի առաջին օրերին էլ թողարկվել էր «1 Հրթիռ և վերջ. Կիմ Չենը կատաղած որոշեց թուրքրի ոչնչացումը մոտ է» տեսանյութը, որում պողոսներին պատմվում էր այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, իմանալով Ադրբեջանի հարձակման մասին, սպառնացել է հրթիռներ նետել Ադրբեջանի վրա։

Իսկ պատերազմի 9-րդ օրը՝ հոկտեմբերի 5-ին, թողարկվել է․ «ՀԵՆՑ ՀԻՄԱ. Պուտինը Հրատապ մտավ Երևան. Ալիևի վերջը եկավ»։ 

Ժամանակին առանձնացրել էինք այս ալիքի վերնագրերի բոլոր ժամանակների լավագույն քսանյակը․ «Դարի Թալանը. դեռ սենց անասնական բան չեինք իմացել. Խայտառակ Սենսացիա», «Նիկոլը էս ոնց շշմեցրեց ողջ Գերմանիան․Մերկելը հիացած է», «Պուտինը Խոնարhվեց Նիկոլի առջև...Այն ինչ արեց մեր հզոր Նիկոլը պիտի տեսնեն բոլորը. Nikol & Putin», «Սա հիմա պիտի տեսնի ողջ ազգը. Նիկոլին բանտում քնած ժամանակ ծեծել են.Վա՜յ ես ձեր...» , «Դեռ Նիկոլը սենց դաժան չեր եղել. բյուջե լափածները թքին․Հրատապ Սենսացիա», «Սա պայթեցրեց երկրագնդի ողջ մամուլը․ Հզոր Տեսանյութ», «Հենց հիմա, առավոտ շուտ Նիկոլին սարսափելի բան զեկուցեցին»,  «Մարիամ Փաշինյանի սարսափելի ապտակը Վանեցյանին․ համացանցը ցնցված է»,«Ֆանտաստիկ Լուր. Ողջ ազգը դարերով սպասում էր սրան, Նիկոլը արեց դա», «Նայեք սա ու վեր ընկեք տեղներդ. Շոկային Տեսանյութ նիկոլի երեխաների մասին։ «Ախ, Նիկոլ էսինչ արիր մեր հետ... Նիկոլի մասին այս բացահայտում կլացեցնի նույնիսկ անսիրտ մարդկանց»,  «Մանվելը բանտում վախից լեղաճաք է եղել... Հրեշավոր արաք որը ցնցեց ողջ երկիրը»։

Բայց ամեն ինչ այնքան էլ ծիծաղելի չէ, եթե հաշվի առնենք այս տեսանյութերի դիտումները․180.000, 100.000, 120.000։

Սա նաև լավ փող աշխատելու բիզնես է․ մի քիչ գումար՝ համապատասխան լայքերի ու  դիտումների համար և յութուբյան ցուցադրություններից ահագին փող՝ քարոզչական բյուջե։ 

Նշենք, որ սա պողոսների ուղեղների լվացման ամենաահարմար գործիքն է, քանի որ youtube-ն անձեռնմխելի է և որևէ օրենսդրական կարգավորումների ենթակա չէ։