Ոստիկանը պարգեւավճարը ձեռքին ուրախ տուն է մտել ու երեխաներին ասել….

Ոստիկանը պարգեւավճարը ձեռքին ուրախ տուն է մտել ու երեխաներին ասել….

Փաշինյանի՝ իշխանության գալուց ի վեր ոստիկանության աշխատակիցների գործերն աջ են գնում. շատերը փաստում են, որ իրենց շրջապատում ապրող ոստիկանության աշխատողներից ոմանք այս տարիներին սկսել են անշարժ գույք ձեռք բերել, լավ ապրել: Բարձրացվում է ոստիկանների աշխատավարձը, պարգեւավճարներ են տալիս, ոլորտում մեծ ներդրումներ են արվում, ավելացվում է աշխատողների թվաքանակը: Սա արվում է ՀՀ բանակի կազմաքանդմանը եւ բանակն անտերության մատնելուն զուգահեռ. զինվորականների աշխատավարձերը ոչ միայն չեն բարձրացվում, այլեւ ամեն ամիս տարբեր պատճառաբանություններով կրճատվում են, վճարվում են կես-կես:

Սահմանները չեն պահպանվում ինչպես հարկն է, սահմանապահներին չեն տրամադրվում անհրաժեշտ զինվորական հագուստ ու պարագաներ, դիրքերը չեն կահավորվում, բանակը չի զինվում, մինչդեռ թշնամի Ադրբեջանն աստղաբաշխական գումարներ է ծախսում բանակը զինելու համար: Այս ամենը փաստում է, որ մենք աստիճանաբար կորցնում ենք մեր պետականությունն ու դառնում ենք ոստիկանապետություն: Իսկ ոստիկանությունը դառնում է բացառապես Փաշինյանի իշխանությունը պահող կառույց: Սա կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ: Պարզվում է՝ վերջին օրերին ոստիկանության ագրեսիվ գործողություններն ու պահվածքը խաղաղ ցուցարարների նկատմամբ ունեն իրենց «արդարացումը». նրանք նորից պարգեւավճարներ են ստացել, ընդհանուր առմամբ՝ մոտ 6,5 մլն դոլար:

Հասկանալի է, որ ոստիկանն էլ մեր երկրի քաղաքացին է եւ ունի իր սոցիալական խնդիրները: Սակայն դժվար է պատկերացնել, թե նա, երբ փողը ձեռքին այդ օրն ուրախ-ուրախ տուն է մտել, ինչ է ասել երեխաներին, կնոջը. «Բալիկ ջան, այ, այս փողի դիմաց ես վաղը դուրս եմ գալու փողոց ու ծեծեմ քո ընկերներին, քո հասակակիցներին, քո հասակակիցների հայրիկներին, ջարդելու եմ կանանց ձեռքերը, նվաստացնելու եմ այն պապիկին, ով ժամանակին ազատագրել է Արցախը: Պատերազմում զոհված քո հասակակիցների ծնողների վրա եմ ձեռք բարձրացնելու, «գործ եմ սարքելու», որ նրանք դատվեն: Մի խոսքով, բռնության եմ ենթարկելու այն մարդկանց, ովքեր դուրս են եկել պաշտպանելու մեր տունն ու հայրենիքը»: …Ու այսքանից հետո ո՞նց են կուլ գնալու այդ փողով գնված հացը, ուտելիքը…