Անվերապահ հավատում է Պուտինին

Անվերապահ հավատում է Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում Հյուսիսային Կորեայի հետ կապված ամերիկյան հետախուզության զեկույցին առ այն, որ Փհենյանը դեռեւս շարունակում է պահպանել հրթիռներ, որոնք կարող են հասնել մինչեւ ԱՄՆ։ Այս մասին հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էնդրյու Մաքքեյբի հայտարարությունն այս առնչությամբ։

Սակայն, սրան հակառակ, ըստ Մաքքեյբի, Թրամփն անվերապահորեն հավատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը ասել է իրեն, որ իրականում Փհենյանը հրթիռներ չունի։

Մաքքեյբը նաեւ նշել է, որ երբ իրենք Թրամփին են ներկայացրել իրենց ունեցած տվյալները, Թրամփը պարզապես ասել է, որ միեւնույն է հավատում է Պուտինին։