Նախկին ֆուտբոլիստը կարող է հայտնվել ճաղերի հետեւում

Նախկին ֆուտբոլիստը կարող է հայտնվել ճաղերի հետեւում

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Միշել Բաստոսը կարող է հայտնվել ճաղերի հետեւում այն բանի համար, որ իր առանձնատունը վաճառել է թմրավաճառությամբ զբաղվողին։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Միաժամանակ նաեւ իրավապահները Բաստոսին մեղադրում են խարդախության, հարկերից խուսափելու եւ փողերի լվացման մեջ։

Նշենք, որ Բաստոսն իր կարիերան ավարտել էր այս աշնանը։ Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնում է իրական ազատազրկում։