Ուկրաինայում առաջատարը Զելենսկու կուսակցությունն է

Ուկրաինայում առաջատարը Զելենսկու կուսակցությունն է

Ուկրաինայում նախօրեին տեղի ունեցած պառլամենտական արտահերթ ընտրությունների նախնական տվյալները վկայում են, որ առաջատարը նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունն է։

Այսպես, ըստ ՈՒՆԻԱՆ-ի, «Ժողովրդի ծառան» հավաքել է ձայների 48,52 տոկոսը։ Երկրորդ տեղում Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշինան» է՝ 12,95 տոկոս քվեով։ Երրորդ տեղում նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունն է 8,13 տոկոս քվեով, իսկ ահա Օլեգ Լյաշկոյի «Ռադիկալ կուսակցությունը» չորրորդ տեղում է հայտնվել 6,52 տոկոս քվեով։ «Հանուն կյանքի նդդիմադիր պլատֆորմ» կուսակցությունը եզրափակել է հնգյակը՝ 5,79 տոկոս քվեով։