Կոտրել են Սքոթլենդ Յարդի կայքը, էլ-փոստի հասցեն եւ թվիթերյան էջը

Կոտրել են Սքոթլենդ Յարդի կայքը, էլ-փոստի հասցեն եւ թվիթերյան էջը

Ցանցահանները կոտրել են Սքոթլենդ Յարդի կայքը, էլ-փոստի հասցեն եւ թվիթերյան օգտահաշիվը։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Ցանցահենները թվիթերյան հաշվում տեղադրել են վիրավորական ատահայտություններով գրություններ եւ կատակային նորություններ, ինչպես նաեւ՝ կեղծ հայտարարություններ։ Սքոթլենդ Յարդի մամուլի խոսնակ Ռոյ Սմիթը իր թվիթերյան էջում գրել է, որ ներկայումս բրիտանական ոստիկանությունը անում է ամեն բան՝ իր օգտահաշիվների հանդեպ վերահսկողությունը վերականգնելու համար։