Եթե ես հոգնած լինեի, չէի գնա չորրորդ ժամկետին․ Վլադիմիր Պուտին

Եթե ես հոգնած լինեի, չէի գնա չորրորդ ժամկետին․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե հոգնած լիներ, չէր գնա իր պաշտոնավարման չորրորդ ժամկետին։ Այս մասին նա ասել է ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ զրույցի ընթացքում։ Սթոունը հարցրել է, թե արդյոք չի հոգնել Պուտինը, ինչին նա ասել է․ «Ես աշխատելուց չեմ հոգնում։ Եթե հոգնած լինեի չէր գնա չորրորդին»։ Պուտինը ավելի վաղ իր հրապարակային հայտարարություններից մեկում ասել էր, որ չի ձանձրացել նախագահ լինելու, իսկ ահա իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում նա ասել է, որ առաջիկայում իրեն սպասում է հինգ տարվա լարված աշխատանք եւ դեռ վաղ է ասել, թե ինչով կզբաղվի պաշտոնավարումից հետո։