Խափանված ինքնաթիռը վախեցրել է լողափին հանգստացողներին

Խափանված ինքնաթիռը վախեցրել է լողափին հանգստացողներին

ԱՄՆ Մերիլենդ նահանգում ինքնաթիռը խափանվել է ու ընկել օվկիանոսը։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Համացանցում հրապարակված կադրերից երեւում է, թե ինչպես է ոչ մեծ սպիտակ ինքնաթիռը կտրուկ նվազեցնում բարձրությունն ու ընկնում ջուրը՝ ափից ոչ շատ հեռու, որտեղ մարդիկ են հանգստանում։ Մարդիկ խուճապահար են եղել, դուրս վազել ջրից, որոշներն էլ սկսել են տեղի ունեցողը ֆիքսել սմարթֆոնների տեսախցիկներով։ Պարզվել է, որ վթարված ինքնաթիռում եղել է քսաներեքամյա Թրեվոր Դեյլը, ծնունդով Վիրջինիայից։ Նա չի տուժել։