Դուռը բաց պահեք․․․
Մարտի 8-ին Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը մի բան էր հուշում՝ հիասթափվել էր շատ մարդկանցից, բայց ինքը չէր կորցրել իր դեմքը, բարությունը․
Ruzanna Khachatryan
8 March ·
․․․Խփեմ վրանըս, օձ – կարիճների բըների գլխին վրանըս խփեմ․․․
Ավետիք Իսահակյան
-Փափկասուն կանայք հայո՛ց աշխարհի
Որտեղ էլ որ ձեր ընտանեկան վրանը խփեք, թող այն լցված լինի սիրով, ջերմությամբ ու լույսով։ Պահեք, պահպանեք այդ լույսը ձեր իմաստուն ափերի մեջ․․․
Եվ թող Աստծո օրհնությունը հավերժ ձեր ընտանեկան վրանում լինի․․․
ԱՄԵՆ
Նուրբ ակնարկ էր՝ իր հոգեվիճակի մասին։ Ակնարկ, որ անկախ ամեն ինչից, փորձություններից, իր ընտանիքը լցված է սիրով , ջերմությամբ։ Նույնը ցանկանում էր բոլորին։
Այսօր ընտանիքի օրն է, նոր գրառում է արել, դնելով ընտանեկան լուսանկար
Ruzanna Khachatryan
6 hrs ·
Ընտանեկան երջանկության համար չկան բանալիներ․․․
Դուռը բա'ց պահեք երջանկության առջև․․․
Սա երջանկությունն ընդունելու միակ ձևն է։ Դուռը բաց պահեք․․․
Լուսանկարը սլայդում
Կարծիքներ