Կարիբյան ավազանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ կա ցունամիի վտանգ

Կարիբյան ավազանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ կա ցունամիի վտանգ

Կարիբյան ավազանում, Կուբայի եւ Ջամայկայի ափերի մոտ, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը գնահատվել է 7,7 մագնիտուդ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Մի շարք շրջաններում բարձրահարկ շենքերի բնակիչները տարհանվել են։ Տուժածների եւ զոհերի մասին դեռ տեղեկատվություն չկա։ Կարիբյան ավազանում, երկրաշարժի հետեւանքով մեծ է ցունամիի հավանականությունը։