Երկուսով՝ 4 տարի առաջ և հիմա

Երկուսով՝ 4 տարի առաջ և հիմա

Հեղափոխություն կոչվածը նոր էր եղել, ու ես մի հոդված էի գրել՝ Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի նկարներով։ Մի տեսնեիք ո՜նց էին ինձ քրքրում՝ ասել է, թե ինչու՞ եմ «ամենայն հայոց փրկիչի» նկարը դրել Սերժ Սարգսյանի նկարի կողքին։ Հիմա հակառակն է։ Վերջերս մի հոդված էի գրել՝ Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի նկարներով,  վրա տվին՝ էս կապիտուլյանտի նկարը ինչու՞ ես դրել Սերժի նկարի կողքին։ Եզրակացությունը թողնում եմ ձեզ։ Որ ասում են՝ Նիկոլի վարկանիշը նույնն է, հետևյալին է նման։ Ոնց որ մի առյուծ սպանես, կաշին քերթես, տեղը խոտ լցնես ու համոզես, որ առյուծը կենդանի է։