Վրաստանի 7 քաղաքացիներ գիշերել են Բավրայի անցակետում

Վրաստանի 7 քաղաքացիներ գիշերել են Բավրայի անցակետում

Վրաստանի 7 քաղաքացիներ երեկ գիշերը հատել են վրաց-հայկական սահմանը Նինոծմինդայի անցակետից և մնացել Բավրայի սահմանային անցակետում: Հայկական կողմում նրանց հրաժարվել են թեստավորել, և Վրաստանի քաղաքացիները, որոնք Ջավախքում բնակվող հայեր են, այդ ստիպված են եղել գիշերել Բավրայի անցակետում: Անցակետում մնացած քաղաքացիներից մեկն էլ Սոնա Տոնականյանն է, որը կետերով նկարագրել է իրավիճակը` ահազանգելով իրենց խնդրի մասին:

Բավրայի սահմանային անցակետում ադմինիստրատիվ աշխատանքները պատշաճ չեն կատարում։ Անհամակարգված իրավիճակի պատճառով խախտված են մարդու իրավունքները։ 

Վրաստանի քաղաքացիները՝ 7 հոգի հատել են Նինոծմինդա-Բավրա անցակետի Նինոծմինդայի սահմանային անցակետը  ժամը մոտ 21։30 -ին եւ Բավրայի անցակետում հայտնվել անելանելի իրավիճակում՝ չեն կարողանում հանձնել PCR թեստ, որպեսզի հնարավորություն ունենան մուտք գործել Հայաստան։ 

Խնդիրը ներկայացնում ենք կետերով։ 

 Սահմանային անցակետում գործող 3 կլինիկաները, որոնք լիազորված են ՀՀ առողջապահության նախարարության կողմից չեն կատարում իրենց պարտականությունները։ Քաղաքացիների անցակետ մուտք գործելու պահին ներկա են եղել էկոսենսկլինիկայի աշխատակիցները, ովքեր հրաժարվել են  թեստավորել, պատճառաբանելով որ տնօրենն արգելել է։  

Առողջապահության նախարարության աշխատակիցները, ովքեր տեղում հսկում են իրավիճակը, հայտնում են որ իրենք պատասխանատու չեն։ Հարցին, թե ո՞վ է պատասխանատու քար լռություն է։ 

 21։50 րոպեից անհասանելի են ՀՀ Առողջապահության նախարարության բոլոր թեժ գծերը։  

Կլինիկաները՝«էկոսեն», «Նոր Մեդ», «Դավիդյանց», որոնք իրավասու են թեստավորել սահմանային անցակետում, հրաժարվում են գործից, պատճառաբանելով, որ իրենց աշխատանքային ժամը լրացել է։ 

Վրաստանի քաղաքացիները համարելով, որ իրենց իրավունքները խախտված են, զանգահարել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից հայտնել են, որ կբարձրաձայնեն խնդիրը։ 

 Վրաստանի քաղաքացիները, համարելով, որ իրենց անօրինական կերպով թույլ չեն տալիս հատելու սահմանային անցակետը, զանգահարել են ոստիկանություն, որտեղից հայտնել են, որ իրենք չեն կարող խնդրին անդրադառնալ, քանի որ ծառայությունը Առողջապահության նախարարությանն է պատկանում։ 

Վրաստանի քաղաքացիները, հուսալով, որ Հայաստանում Վրաստանի դեսպանատուկն կարող է ինչ-որ տարբերակով օգնել իրենց, դիմել է Հայաստանում Վրաստանի դեսպանատուն, որտեղից ասել են, որ իրենց աշխատանքային ժամն ավարտված է։ 

Առաջարկվող տարբերակը։ Տեղում աշխատող Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հորդորել են քաղաքացիներին շտապ օգնության կանչով հասնել Երևան Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում թեստ հանձնել եւ մեկուսանալ այնքան, մինչև կլինի թեստերի պատասխանը։  Քաղաքացիները առաջարկվող տարբերակն համարել են ավելի անորոշ, քան սահմանային անցակետում գիշերելը։ 

Անմարդկայնության մասին։ Ուղեւորների մեջ կան երկու մանկահասակ երեխաներ (3 եւ 2) տարեկան։ 

Նշենք, որ այս պահին մանկահասակ երեխաները եւ մյուս ուղեւորները անորոշության մեջ գտնվում են Բավրայի սահմանային անցակետում։