Աճուրդատները սկսել են կրիպտոարժույթով վճարումներն ընդունել

Աճուրդատները սկսել են կրիպտոարժույթով վճարումներն ընդունել

Համաշխարհային առաջատար աճուրդատները արդեն սկսել են վճարումներ ընդունել թվային արժույթով։ Մասնավորապես Sotheby’s-ում որոշում են կայացրել վերցնել բիթքոյնով վճարումներ ընդունել, իսկ Christie’s-ում թվային արժույթով վաճառել են Քիթ Հարինգի կտավը։ Թվային աճուրդով վաճառվել է նաեւ 101 կարատանոց ադամանդը։

Ընդ որում, սրանք ամենեւին էլ էժան լոթեր չեն։ Հարինքի գործը արժե 5,4-6,2 միլիոն իսկ ադամանդը՝ 10-15 միլիոն դոլար։ Թվային արժույթ ընդունելով, աճուրդատների ղեկավարները կարծում են, որ կկարողանան ավելի շատ երիտասարդ գնորդների ներգրավել եւ նաեւ իրենց դիրքերը հաստատել թվային տարածքում։