Մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը

Մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող ««Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը։ «Ճամպրուկս ու ես»  նկարահանումների ժամանակ, որն այս անգամ իրականացվում էր Լոռու մարզում, նկարահանման ժամանակ ընկել է Դեբեդ գետը։

Ընդամենը 6 ժամ առաջ Արմինեն իր ֆեյսբուքյան սթորի բաժնում հրապարակում էր կատարել ցույց տալով «Ճամպրուկս ու ես» հաղորդման նկարահանումներից դրվագներ։

Դեպքի մասին արդեն հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ԱԻՆ֊ը:

«Մայիսի 9-ին, ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, դուրս են բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը»։