Ո՞ր երկրներում է Թուրքիան ռազմական օպերացիաներ անցկացնելու․ Էրդողանի արձագանքը

Ո՞ր երկրներում է Թուրքիան ռազմական օպերացիաներ անցկացնելու․ Էրդողանի արձագանքը

Ամռանը Թուրքիան վերահսկողության տակ կառնի Իրաքի հետ սահմանային գիծը և կավարտի աշխատանքը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք թույլ չենք տա, որ մեր սահմաններին ստեղծվի ահաբեկչական պետություն՝ անկախ նրանից, թե դա ում նախագիծն է։ Այս ամառ մենք լիովին վերահսկելու ենք Իրաքի հետ սահմանի անվտանգությունը։ Եվ մենք անպայման կավարտենք Սիրիայում անավարտ աշխատանքը»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում զինվորականների հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ Անկարան վճռական է՝ հասնելու Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և նրա սիրիական ճյուղերի դեմ պայքարի վերջնական լուծմանը։ 
Այդ նպատակով ենթադրվում է, որ ամռանը թուրքական բանակը կարող է լայնածավալ անդրսահմանային գործողություն իրականացնել, այդ թվում՝ Իրաքում և Սիրիայում ցամաքային զորքերի մասնակցությամբ։

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան «ավելի քան բավականաչափ զինամթերք և զենք ունի՝ ապահովելու բանակի հաջողությունը ահաբեկիչների դեմ պայքարում»։