Երբ սոված երեխա ունեցողը խմող է

Երբ սոված երեխա ունեցողը խմող է

Երբ սոված երեխա ունեցողը խմող է

Աշխարհին հայտարարում ես, որ Լաչինի միջանցքը կամ 120.000 հայերի կյանքի ճանապարհը փակ է, որ մարդիկ արդեն դեղերի և անհրաժեշտ սննդի բացակայության պատճառով մահանում են, որ այդ ամենը հանցագործություն է։ 

Դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքում տանում ես, որ ամենը տեսնեն....
Մյուս օրը երկրի վարչապետի աշխատակազմի ղեկավարը ասում է, դե Հայաստանը Ամերիկա չէ, բայց դա հեչ պռոբլեմ չէ, մի  23 միլիոն 2 հարյուր հազար ԱՄՆ դոլար ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ (կարդալ՝ մեր բոլորի) փողերից կտանք Snoop Dog-ին ու կազմակերպող թիմին, որ մեզ մի քիչ ցրեն Արցախի, Ադրբեջանի, գերիների ու էլի մի քանի «անլուրջ» պռոբլեմներից...
Մահացող պետությունները հենց այսպես են ապրում։

Սոս Հակոբյանի էջից