Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում շրջադարձային տեղաշարժեր չկան․ Մարիա Զախարովա

Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում շրջադարձային տեղաշարժեր չկան․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման օգտին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան, ավանդական ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերի համաձայն, շրջադարձային տեղաշարժեր բանակցային գործընթացում չկան։ Սրանով հանդերձ, նկատել է Զախարովան, լավատեսությունը պահպանվում է։ «Կարող եմ հաստատել, որ լավատեսությունը առկա է»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։