Volvo-ի երեք ընկերությունները կմիավորվեն․ Եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել

Volvo-ի երեք ընկերությունները կմիավորվեն․ Եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել

Եվրահանձնաժողովը համահունչ ԵՄ հակամենատիրական ռեգլամենտի, համաձայնություն է տվել, որպեսզի World of Volvo, Volvo Cars Corporation եւ AB Volvo ընկերությունները միավորվեն։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ Եվրահանձնաժողովը նման համաձայնություն տվել է, հաշվի առնելով, որ միավորման արդյունքում չի խախտվի մրցակցային շուկային բնորոշ գործելաոճը եւ բացի այդ, World of Volvo-ն եվրոպական շուկայում նույնիսկ հեռանկարում փոքր մասնաբաժին է ունենալու եւ չի կարողանալու ազդել շուկայի վրա։