Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկայով զբաղվող գիտնական

Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկայով զբաղվող գիտնական

նրա մահվան վրեժը Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Հոսեյն Դեգխանը հայտարարել է, որ Թեհրանը կլուծի Իրանի Պնախարարության հետազոտությունների եւ նորարարությունների կենտրոնի ղեկավար Մոհսեն Ֆահիրզադեի սպանության վրեժը։ «Մենք կայծակի նման հարվածելու ենք նահատակի մարդասպաններին»,- Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Դեգխանը։ Հիշեցնենք, որ գիտնական ֆիզիկոսի վրա հարձակումն իրականացվել էր նախօրեին։ Զինված մարդիկ հարձակվել էին նրա վրա։ Ֆահիրզադեն ստացել էր վիրավորումներ եւ մահացել հիվանդանոցում։ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իսրայելը կապ ունի այդ սպանության հետ։