Ակումբի նախագահը ծեծի է ենթարկել հանդիպման մրցավարին

Ակումբի նախագահը ծեծի է ենթարկել հանդիպման մրցավարին

Ֆուտբոլի Թուրքիայի առաջնությունում հերթական ուշագրավ դեպքն է գրանցվել: Ֆարուք Քոջան՝  «Անկարագյուջյու» ֆուտբոլային ակումբի նախագահը Թուրքիայի առաջնության 15-րդ տուրի «Անկարագյուջյու» -«Հալիլ Մելլեր Ռիզեսպոր» հանդիպման ավարտից հետո հայտնվել է խոտածածկում ու ծեծի ենթարկել հանդիպման մրցավար Հալիլ Մելլերին:

Բանն այն է, որ մրցավարը նախ առաջիկ կեսում չի հաշվել «Անկարագյուջյուի» խփած գոլը, ապա նաև կարմիր քարտ է ցույց տվել նույն ակումբի խաղացողին: Միջադեպին անդրադարձել է նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ դատապարտելով տեղի ունեցածը: