Թուրքիայի շրջանները՝ հայկական տարածք․ թուրքերը բողոքում են Netflix-ից

Թուրքիայի շրջանները՝ հայկական տարածք․ թուրքերը բողոքում են Netflix-ից

Netflix հարթակով հեռարձակվող "Pepsi, Where's My Jet" («Պեպսի, որտեղ է իմ ինքնաթիռը») սերիալի առաջին դրվագում Թուրքիայի արևելյան շրջանները նշված են որպես Հայաստանի տարածք, գրում է Sabah թերթը։

Թուրքերն այս առիթով մեծ աղմուկ են բարձրացրել և նշել, թե սա Netflix-ի հետ կապված առաջին սադրանքը չէ։

«Netflix-ի «Լրտեսը» սերիալի չորրորդ դրվագում, որը պատմում է Սիրիայում Մոսադի գործակալի մասին, պատին փակցված է եղել «մասնատված» Թուրքիայի քարտեզը: 

Netflix-ի «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր իրադարձությունները» վավերագրական ֆիլմի հինգերորդ դրվագում աշխարհի քարտեզի վրա ուշագրավ մանրամասնություն է նկատվել․ քարտեզի վրա Թուրքիան մասնատված է եղել, իսկ բաժանված հողերը նշված են որպես Հայաստանի տարածք»,- մանրամասնել է թերթը։