ԱՄՆ-ն սկսում է հազար զինվորականի՝ Սիրիայից դուրս բերման գործընթացը

ԱՄՆ-ն սկսում է հազար զինվորականի՝ Սիրիայից դուրս բերման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսում է Սիրիայից հազար զինվորականրի դուրս բերման գործընթացը։ Պատճառը թուրքական գրոհն է, որը հնարավոր է ծավալվի դեպի հարավ եւ արեւմուտք։ Այս մասին հայտարարել է ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը՝ CBS-ի հետ զրույցում։

«Վերջին օրերին մենք իմացանք, որ Թուրքիան հնարավոր է իր հարձակումն ընդարձակի դեպի հարավ դուրս գալով այն սահմաններից, որը ենթադրվում էր նախապես, ու դեպի արեւմուտք։ Մենք նաեւ իմացանք, որ «Սիրիական դեմոկրատական ուժերը» փորձում են դաշինք կնքել սիրիացիների եւ ռուսների հետ, որպեսզի սկսեն հակահարձակում Թուրքիայի վրա, Սիրիայի հյուսիսում»,- իր հարցազրույցում ասել է Էսպերը, հավելելով, որ ամերիկյան ուժերը հայտնվել են երկու թշնամական գրոհող բանակների արանքում։ «Այդ առնչությամբ ես խոսել եմ նախագահի հետ եւ նա ինձ ցուցում է տվել սկսել Սիրիայի հյուսիսից մեր զորքերի դուրս բերումը»,- ամփոփել է Էսպերը։