Յութուբյան մեկնաբանությունն առաջին անգամ հավաքել է 1 միլիոն «լայք»

Յութուբյան մեկնաբանությունն առաջին անգամ հավաքել է 1 միլիոն «լայք»

Յութուբյան ցանցում արված մեկնաբանությունը «Յութուբի» պատմության մեջ առաջին անգամ հավաքել է 1 միլիոն լայք։ Մեկնաբանության հեղինակը Սեփ Էվերմանն է, ով իր «միլիոնանոց» մեկնաբանությունը գրել էր Բիլլի Այլիշի «Bad guy» երգի տակ։ Էվերմանը յուրատեսակ բառախաղ է արել, գրելով «bald guy» (ես ճաղատ տղա եմ)։

Նրա ավատարի նկարից երեւում է, որ իրոք ճաղատ է։ Օգտատերերին դուր է եկել այդ յուրատեսակ բառախաղն ու օրիգինալ մեկնաբանությունը։