Բրիտանական տնտեսությունը ցանկանում են դնել «ռազմական ռելսերի վրա»

Բրիտանական տնտեսությունը ցանկանում են դնել «ռազմական ռելսերի վրա»

Մեծ Բրիտանիան կավելացնի իր ռազմական ծախսերը մինչեւ ՀՆԱ 2,5 տոկոս եւ մինչեւ 2030 թվականը կհասցնի դրանք 87 միլիարդ ֆունտի, արդյունաբերությունը դնելով ռազմական ռելսերի վրա։ Այս մասին հայտարարել է բրիտանական վարչապետ Ռիշի Սունակը՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ունեցած հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

Սունակն ասել է, որ Արեւմուտքի հակառակորդ երկրները սերտացնում են իրենց հարաբերությունները եւ դա ստիպում է, որ Արեւմուտքն էլ ավելի շատ քայլեր անի իր արժեքների եւ շահերի պաշտպանության համար։ Նա նաեւ ներկայացրել է, թե առաջիկայում սպառազինություններ է նախատեսում Լոնդոնն ուղարկել Ուկրաինա։ Սունակը նաեւ հայտարարել է, որ ռազմական ոլորտի մշակումների եւ հետազոտությունների համար ներդումները կավելացվեն ոչ պակաս, քան 5 տոկոսով։