«Ոտքերս սրբելու եմ իրենց վրա». Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել | «Հրապարակ» 04.02.2020

«Ոտքերս սրբելու եմ իրենց վրա». Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել | «Հրապարակ» 04.02.2020

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»,-հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

«Հաշվի առնելով վերջին իրողությունները՝ Արթուր Դանիելյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և այլ անձանց բերման ենթարկելու գործողությունները, կարող եմ ենթադրել, որ ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը թմրանյութ կամ զենք պահելու կասկածանքով է բերման ենթարկվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.