Ընդամենը 15 օրում Շիրակի մարզում 2000 աշխատատեղ կարելի է ստեղծել

Ընդամենը 15 օրում Շիրակի մարզում 2000 աշխատատեղ կարելի է ստեղծել

Առաջարկի բնօրինակը ՝ Նիկոլ Փաշինյանին
Պատճենը՝ Սամվել Ալեքսանյանին
Քանի որ հաշտության և համերաշխության թավշե հեղափոխությունը մեր բազմաչարչար ժողովրդի առաջ բացել է վարդագույն հորիզոններ, և քանի որ արդեն 7 ամիս է, ժողովուրդն է որոշում Հայաստանում ամեն ինչ, և քանի որ սկսվել է «նվիրատվությունների» հաղթարշավ՝ Ալեքսանդր Սարգսյան, Մանվել Գրիգորյան, Արմեն Ավետիսյան և այլք, կարծում ենք, որ Սամվել Ալեքսանյանի և նրա դստրիկի՝ Աստղիկ Ալեքսանյանի «նվիրատվություն» անելու ժամանակը ևս հասել է:

Կասկած անգամ չկա, որ Ալեքսանյանների ընտանիքը մեծ սիրով ու հաճույքով Մարալիկ համայքին կնվիրի (թե չէ Նիկոլը որ ջղայնացաաա՜վ) իրենց սեփականությունը հանդիսացող Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան, իսկ ավելի մեծ հրճվանքով բաժնային սեփականության իրավունքով կնվիրաբերի շաքարի գործարանը Ախուրյանին, Ազատանին և հարակից յոթ համայքներին։ Վերոհիշյալ համայնքի ժողովուրդը տասնամյակներ շարունակ մշակել է շաքարի ճակնդեղ և գիտի այդ հրաշք մշակաբույսի արժեքն ու պիտանիությունը:

Արդյունքում կունենանք ոչ թե ներկրված անհայտ որակի շաքարավազ, այլ էկոլոգիապես մաքուր, իսկական շաքարավազ:Ակնթարթորեն էլ կզարգանա փոքր և միջին ձեռնարկատիրությունը և ժողովուրդն էլ չի հիասթափվի իր արած հեղափոխությունից…
Երեկվանից համայնքներում սկսվել է ստորագրահավաք… Ժողովրդի ունեցվածքը  ժողովրդին վերադարձնելու համար:

Առաջարկը և նախաձեռնությունը`  Հասմիկ Մելքոնյանի
Գյումրի