Կրակոցներ գերմանական Հալլեում, կա երկու զոհ

Կրակոցներ գերմանական Հալլեում, կա երկու զոհ

Արեւելյան Գերմանիայի Հալլե քաղաքում հնչած կրակոցների հետեւանքով երկու մարդ է զոհվել, ըստ նախնական տեղեկությունների։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Ըստ ականատեսների, հրաձգության հեղինակը եղել է զինվորական համազգեստ հագած եւ ունեցել է զենքի մի քանի տեսակ։ Նրան հաջողվել է փախուստի դիմել եւ թաքնվել դեպքի վայրից, սակայն այնուհետեւ ձերբակալվել է։ Ոստիկանները չեն բացառում, որ վերջինս ունեցած լինի հանցակիցներ։