Թուրքական ավիաընկերությունները կիրականացնեն դեպի Ռուսաստան թռիչքների 2/3-րդը

Թուրքական ավիաընկերությունները կիրականացնեն դեպի Ռուսաստան թռիչքների 2/3-րդը

Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունը որոշում է կայացրել թուրքական ավիաընկերություններին թույլատրել կատարել դեպի Ռուսաստան թռիչքների 2/3-րդը։ Այս մասին հայտնում է Коммерсантъ պարբերականը։ Այս քայլին ռուսական կողմը գնացել է, նկատի ունենալով տուրիստների առաջ ունեցած պարտավորությունները։ Հակառակ պարագայում թռիչքների դեֆիցիտ կառաջանար, որն էլ կբերեր ավիատոմսերի գնաճի։