Կարասինը հույս ունի մոտակա ամիսներին հանդիպել Աբաշիձեի հետ 

Կարասինը հույս ունի մոտակա ամիսներին հանդիպել Աբաշիձեի հետ 

Ռուսաստանի Դաշնային խորհրդի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հույս ունի, որ առաջիկա ամիսներին կկարողանա հանդիպել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի հետ։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

Ռուս դիվանագետը նշել է, որ ներկայումս Աբաշիձեի հետ կապն ապահովվում է հեռախոսազանգերի եւ տեսակապի միջոցով։ Կարասինը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը կաշխատի, որպեսզի վերականգնի ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ։