Հայտնի է դարձել, թե ինչպես է Պուտինը ծանոթանում օրվա լրահոսին

Հայտնի է դարձել, թե ինչպես է Պուտինը ծանոթանում օրվա լրահոսին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինքն է ուսումնասիրում օրվա մամուլի հրապարակումները եւ լրահոսը, որոնք հրապարակվել են ինչպես տպագիր այնպես էլ օնլայն լրատվամիջոցների կողմից։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։«Аргументы и факты»-ի հետ զրույցում Պեսկովը մանրամասնել է, որ Նովո-Օգարյովոյում Պուտինը ունի պարբերական մամուլի եւ օնլայն լրատվամիջոցներից նորություններ կարդալու լիակատար հնարավորություն եւ դրանք կարդում է ինչպես նախագահական կեցավայրում, այնպես էլ ինքնաթիռում՝ ուղեւորությունների ժամանակ։ «Բացի այդ, մամուլի ծառայությունը նախագահի համար պատրաստում է ինֆորմացիոն-վերլուծական տարբեր նյութեր։ Ամեն օր նախագահի համար արվում է նաեւ հեռուստանորությունների ընտրանի եւ կազմվում դայջեսթ, որը Պուտինը եւս աչքի է անցկացնում։ Նրա համար քաղվածքներ են պատրաստում նաեւ տարբեր գերաեսչությունները»,- մանրամասնել է Կրեմլի խոսնակը։