Ցանկանում են Ռուսաստանի հետ երկխոսել

Ցանկանում են Ռուսաստանի հետ երկխոսել

Եվրոպական Միությունը ցանկանում է երկխոսել Ռուսաստանի հետ, սակայն Մոսկվան դեռեւս չի ուզում շփումներ իրականացնել։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգը «О-1» ռադիոկայանի եթերում։ Նա հայտարարել է նաեւ, որ այժմ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունները լարված են։

«Ինչպես ասում են՝ տանգոն երկուսով են պարում։ Եվրամիությունը երկխոսություն է ուզում։ Մենք ցանկանում ենք երկխոսության ուղիներ, սակայն դրա համար պետք է պատասխան համարժեք ռեակցիա լինի երկրորդ կողմից, որպեսզի հասկանանք, որ վերջինս էլ է դա ուզում»,- ասել է նախարար Շալլենբերգը։

Նա հավելել է, որ հիմա Ռուսաստանը դրանում հետաքրքրված չէ եւ դա հաստատվում են նաեւ համապատասխան ազդակներով, որոնք Մոսկվայից ստացել են ԵՄ-ում։