Այս պահին կրակոցներ չկան, բնակիչների շրջանում խուճապ չկա

Այս պահին կրակոցներ չկան, բնակիչների շրջանում խուճապ չկա

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ամբողջ գիշեր թշնամին ռմբակոծել է ոչ միայն ռազմականան նշանակության հատվածները, այլ նաև քաղաքացիական բնակավայրերը։

«Հրապարակը» փորձեց կապ հաստատել նախ Տեղ գյուղի համայնքապետ Արգամ Հովսեփյանի հետ, սակայն հեռախոսն անհասանելի էր։ Մեզ հաջողվեց կապ հաստատել Տեղ գյուղի նախկին համայնքապետ Արթուր Շադունցի հետ։ 

«Այս պահին կրակոցներ չկան։ Բնակիչների շրջանում խուճապ չկա։ Այս պահին ինչ ասում եմ՝ Գորիսի Տեղ, Կապան համայնքների անունից եմ ասում։ Բնակիչների շրջանում զոհեր չունենք, վիրավորների մասով լուրջ բան չկա»,- ասաց Շադունցը։