Ի՞նչ են քննարկել Գուտերեշն ու Լավրովը

Ի՞նչ են քննարկել Գուտերեշն ու Լավրովը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Յոհանեսբուրգում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի ներկայացուցիչ Ֆլորենսի Սոտո Նինոն։

Զրուցակիցերը քննարկել են հացահատիկի համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն այս տարվա հուլիսի 18-ին պաշտոնապես դադարեցրեց հայահատիկային գործարքին իր մասնակցությունը։

Մոսկվան պնդում է, որ Ռուսաստանի մասով՝ կողմերի ստանձնած պարտավորությունները չեն կատարվում։