Հավայան կղզիներում հրաբխի մեջ ընկած զինվորը ողջ է մնացել

Հավայան կղզիներում հրաբխի մեջ ընկած զինվորը ողջ է մնացել

Ամերիկացի զինվորականը կարողացել է փրկվել այն բանից հետո, երբ ընկել է Հավայան կղզիների Կիլաուեա հրաբխի մեջ։ Նշվում է, որ զինվորական փորձել է դիտարկում իրականացնելու համար լավագույն կետը ընտրել, սակայն նրա ոտքերի տակ հողը չի դիմացել ու նա ցած է գլորվել 21 մետր, կարողանալով բռնել նեղլիկ քարափից։ Դեպքի վայր ժամանած փրկարարները կարողացել են իջնել զինվորականի մոտ ու նրան բարձրանցել։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես կայուն։