«Հրապարակ». «Սիվիլնեթ» հիմնադրամի տնօրեն նշանակված Աբո Պողիկյանը սրտի վիրահատության է ենթարկվել

«Հրապարակ». «Սիվիլնեթ» հիմնադրամի տնօրեն նշանակված Աբո Պողիկյանը սրտի վիրահատության է ենթարկվել

Օգոստոսի սկզբին «Սիվիլնեթ» հիմնադրամի տնօրեն նշանակված Աբո Պողիկյանը՝ ՀՅԴ-ին պատկանող լոսանջելեսյան «Ասպարեզ» թերթի երկարամյա խմբագիրը, դեռեւս չի ժամանել Հայաստան եւ չի ստանձնել համանուն լրատվամիջոցի անմիջական ղեկավարումը։ Բանն այն է, որ նա ԱՄՆ-ում օրերս սրտի վիրահատության է ենթարկվել եւ դեռ մի քանի շաբաթ էլ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք, որ նա մոտ մեկ տարի առաջ հեռացվել էր ՀՅԴ-ից եւ որոշում էր կայացրել բնակություն հաստատել Հայաստանում։ Նրա նշանակումն այս պաշտոնին վերագրում են «Սիվիլնեթի» հիմնադիր-տնօրեն Սալբի Ղազարյանին, ով մտերիմ հարաբերություններ ունի Պողիկյանի հետ։