Ապե, հա՞յ ես, կայֆ ա, չէ՞․ Արտաշեսը ցնցված է հայերիս վերաբերմունքից

Ապե, հա՞յ ես, կայֆ ա, չէ՞․ Արտաշեսը ցնցված է հայերիս վերաբերմունքից

Արտաշես Մելքումյան անուն-ազգանունով օգտատերը գրել է․«Տուրիստական բիզնեսի համար դժվար ժամանակներ են... Մենք աշխատում ենք 30֊ից ավել բիզնեսմենների և անհատների հետ, ումից վարձակալում ենք տարբեր տարածքներ ։ Վերջին օրերին ստիպված էի հերթով խոսել բոլորի հետ, որպեսզի աջակցեն մեզ մեր բիզնեսը ոտքի վրա պահելու հարցում։ Չեղավ մի հոգի, ով գնար շահույթի հետևից և չհամաձայներ կանգնել մեր կողքը։ Ուզում եմ ասել սովորական մարդիկ, դուք վերականգնում եք հավատը ապագայի ու մարդկանց հանդեպ։ Դուք դեմք եք։ #iwillneverwalkalone #picnichotels #picnic»։ Այս հուզիչ գրառման տակ նույքնան հուզիչ, աջակցող ու  հումորային արձագանքներ են․«Ապե հայ ես? կայֆա չե !! արտահայտությունը ձեռք բերեց նոր իմաստ !!!»։ «Մարդկայիննա հաղթելու Դժվարա լինելու, բայց միասին ու իրար օգնելով՝հաղթահարելու ենք>։ Կամ՝«արխային »։

«Հրապարակը» հարցազրույց է վերցրել Արտաշեսից՝ խնդրելով պարզաբանել, թե ո՞ր հարցերում են օգնել իրեն։

-Արտաշես, կոնկրետ ինչո՞ւմ են Ձեզ աջակցել։

-Վարձով ենք վերցրել տարածքներ, բնակարաններ, մարդկանց ասել ենք, որ վարձ չտանք, ասել են՝ մի տվեք։ Դեռ մի ամիս ենք ուզել, եթե էլի հարկ լինի, նորից կդիմենք։

-Եվ քանի՞ բնականատեր Ձեզ աջակցեց։

-Դե մեր մոտ մի 20 բնակարան կա, քսան էլ ասել են՝ հարց չկա։ Հյորանոցների պարագայում էլ ա նույն ձև եղել։ Շենքերի տերերի խնդրել ենք, իրենք էլ ընդառաջել են, վարձ չենք տա ապրիլի համար։ 

-Որքան հասկացա՝ նախապես մի քանի ամսվա համար պայմանագիր էիք կնքել։

-Տարեկան պայմանագրեր ենք կնքում, որ ամեն ամիս պարտավոր ենք վճարել։ Պարյամագրի մեջ գրված է։ Բայց պայմանագրի մեջ գրված է նաև, որ ֆորսմաժորային դեպքերում կարող է վերանայվել կամ եսիմ ինչ։ Ու քանի որ ֆորսմաժորային իրավիճակ է, մարդիկ ընդառաջել են։

-Իսկ ձեր կրած վնասները կոնկրետ ինչո՞վ է պայմանավորված, մարդիկ այցերը չեղարկե՞լ են;

-Հա, չեն եկել, չեղարկել են, վախեցել են երևի վիրուսից, իրենց երկիրը լքելուց, երևի իրենք էլ են կարանտինի մեջ։ Ու երևի մտածում են, որ ստեղ վատ է վիճակը կարանտինին հետ կապված։ Ոչ ոք էլ չի ճամփորդում ։Էդ ոլորտն ամենուր մեռնում է։

-Իսկ ո՞ր երկներից են այդ մարդիկ, որ չեղարկել են այցերը։

-Մեծամասամբ Ռուսաստանից են, բայց ամենասկզբի չեղարկողները եղել են Իտալիայից ու Գերմանիայից։

-Երևի թե Նովրուզի հետ կապված էլ։

-Ճիշտն ասած՝ Նովրուզի հետ կապված մենք ռեզերվացիաներ չունեինք։ Հա, մեկ-երկու հատ եղել է, բայց նորից եմ ասում՝ 50 տոկոսը Ռուսաստանից են, մյուս կեսը՝ եվրոպական տարբեր երկրներից։

-Հիմա շատ է խոսվում այն մասին, որ տնտեսվարողներին տրվեն վարկային արձակուրդներ։

-Հա, մենք երկու տեղ վարկ ունեինք, մի տեղ 3 ամսով է տվել, մեկն էլ՝ 4։

-Բայց դա իրենց բարի կամքով է, չէ՞, իրենց հայեցողությամբ։

-Այո, չենք ասել, ու մենք էլ, ամեն ամիս բարեխիղճ վճարել ենք, գուցե հարկ լինի, էլի դիմենք։ Իմ կարծիքով՝ էտ էլ կընդառաջեն, եթե դրա կարիքը լինի, զգանք, որ վատ է, հյուրեր չկան, երկար է տևում այդ կրիզիսը։

-Փաստորեն, Ձեր օրինակով վերհանեցիք հայերիս լավ կողմերը  կորոնավիրուսի այս  ժամանակներում։

-Բայց նաև վատ կողմ կա, որ գնում ու խանութից ողջ աղն ու ալյուրը գնում են։

-Ամեն մեկն իր բանով է, իհարկե, ճիշտ եք ասում, մարդիկ պանիկայի մեջ են ընկնում, զուգարանի թուղթ են առնում․․․ բայց անիմաստ է էդ ամեն ինչը։ Ես , օրինակ, տենց բան չեմ արել։ 2-3 զուգարանի թուղթ ունենք, մի պաչկա էլ՝ գրեչկա, մի հատ մակարոն օրինակի համար։

-Մենք էլ մոտավորապես այդքան։