Ադրբեջանում խանութից «Մասիս» ծխախոտ են գնել, ինչից հետո սկսվել է համազգային հիստերիա

Ադրբեջանում խանութից «Մասիս» ծխախոտ են գնել, ինչից հետո սկսվել է համազգային հիստերիա

Ադրբեջանի քաղաքացիներից մեկը ադրբեջանում խանութներից մեկում հայկական արտադրության «Մասիս» ծխախոտ է գնել, ինչից հետո Ադրբեջանում իսկական հիստերիա սկսվել: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Մասնավորապես Turkustan.info լրատվական կայքին այդ մասին անմիջապես տեղեկացրել է  քաղաքացին խմբագրությանն ուղարկելով լուսանկարներ ծխախոտից ու այն խանութից, որտեղից գնել է ծխախոտը»

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ քաղաքացին մտել է խանութ եւ ծխախոտ խնդրել, դուրս գալիս է միայն հայտնաբերել, որ ծխախոտի տուփի վրա գրված է՝ «Մասիս» եւ նշված, որ այն արտադրված է Հայաստանում:
Ադրբեջանի իրավապահ մարմինները հանրային զայրույթն ու հիստերին մեղմելու համար խոստացել են պարզել, թե ինչպես է այն հատնվել ադրբեջանական խանութի ցուցափեղկերում: