Երեք հոգով խանութ են թալանել․ գողոնը շոկոլադ է եղել

Երեք հոգով խանութ են թալանել․ գողոնը շոկոլադ է եղել

Մոսկվայում երեք հոգով թալանել են խանութ՝ դանակի սպառնալիքով այնտեղից տանելով շոկոլադ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Կողոպուտը տեղի է ունեցել Վոլգոգրադսկի մայրուղում գտնվող խանութներից մեկում։

Նյութական վնասը կազմել է երկու հազար ՌԴ ռուբլի։ Հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հոդվածի հատկանիշներով։