Պաշտոնանկություն Բաքվում

Պաշտոնանկություն Բաքվում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքից ազատել է տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների փոխանախարար Էլմիր Վելիզադեին։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։ Հետաքրքիր է, որ Վելիզադեն համարվում է Ադրբեջանի նախագահի թիմի հնաբնակներից մեկը։ Նախագահի աշխատակազմում սկսել է աշխատել դեռ 1991 թվականից, իսկ 98 թվականից ղեկավարել է ինֆորմացիոն ռեսուրսների եւ տեխնոլոգիաների կենտրոնը, 2005-ից նախագահի աշխատակազմի ինֆորմացիոն ռեսուրսների եւ տեխնոլոգիաների բաժինը ապա արդեն որպես փոխնախարար աշխատել տարբեր նախարարություններում, իսկ սկսած 2018 թվականից էլ եղել է տրանսպորտի կապի եւ բարձր տեխոնոլոգիաների փոխնախարարը։