Ռուսաստանում օմիկրոն շտամով վարակման դեպքեր կան

Ռուսաստանում օմիկրոն շտամով վարակման դեպքեր կան

Ռուսաստանում արդեն կան հիվանդներ, որոնք վարակված են նոր Օմիկրոնով ՝ կորոնավիրուսի շտամով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է սենատոր Վլադիմիր Կրուգլին։

Նրա խոսքով, շտամի տարածման աղբյուր կարող են լինել Եգիպտոս այցելած ՌԴ քաղաքացիները։ Նա կոչ է արել փակել այդ երկրի հետ ավիահաղորդակցությունը, քանի կորոնավիրուսի այս շտամը ուսումնասիրված չէ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգել է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի՝ «Օմիկրոնի» մասին («B.1.1.529») սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող: