73 հազար դոլարի հավի միս է ներկրել առանց մաքսային հսկողության

73 հազար դոլարի հավի միս է ներկրել առանց մաքսային հսկողության

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է   Տիգրան Խաչատրյանի՝ ՀՀ քր.օր-ի 38-308-րդ հոդվածի 1-ին մասոն հատկանիշներով հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Մեղադրյալը մաքսային համակարգի պաշտոնատար անձ է, որը, ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի բաժնի «Բավրա» բաժանմունքի մաքսային տեսուչ Ա.Գևորգյանի, Ժ.Ասլանյանի, Ա.Ոսկանյանի և Կ.Մկրտումյանի հետ, վերջինիս պատվերով` նրան պատկանող և անհատ ձեռնարկատեր «Կարեն Մկրտումյան» տվյալներով ձևակերպված` 29.911.082 ՀՀ դրամին համարժեք 73.738 ԱՄՆ դոլար արժողության 26.050 կգ սառեցված հավի միսն առանց մաքսային հսկողության «Բավրա» մաքսակետով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ:

Ըստ մեղադրանքի՝ Տ.Խաչատրյանը` տեղեկատվություն տրամադելու, հանցագործության միջոցները, հետքերը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները նախապես խոստացված պարտակման եղանակով օժանդակել է` պաշտոնատար անձի կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով` 2 դեպքով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն։

Նախկին մաքսավորի նկատմամբ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։