Ալեքսանյանը զանգահարել է վարչապետի օգնականին և հետաքրքրվել՝ գումար փոխանցելո՞ւ է մարաթոնին | «Հրապարակ» 29.11.2019

Ալեքսանյանը զանգահարել է վարչապետի օգնականին և հետաքրքրվել՝ գումար փոխանցելո՞ւ է մարաթոնին | «Հրապարակ» 29.11.2019

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ 4 ժամ հեռարձակվելուց հետո շարունակվել է Լոս Անջելեսում։ Այն ընդհանուր առմամբ տևել է 12 ժամ։ Հանգանակվել է գրեթե 10 միլիոն դոլար՝ աշխարհի տարբեր երկրներից։

Համեմատած նախորդ տարիների՝ այս տարի հավաքված գումարի չափը նվազել է։ Ամենաշատ գումարը փոխանցել է Սամվել Կարապետյանը՝ 1,5 միլիոն դոլար, նրան հաջորդում է գործարար Սամվել Ալեքսանյանը՝ 95 միլիոն դրամով։

Մենք հետաքրքիր տեղեկություն ենք ստացել վերջինիս մասնակցության վերաբերյալ։ Իշխանությունների հետ համագործակցող, նրանց «լավություններ անող» Սամվել Ալեքսանյանը երեկ զանգահարել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին եւ հետաքրքրվել՝ գումար փոխանցելո՞ւ է։

Օգնականն էլ հստակ չի պատասխանել, թե պետք է փոխանցի, այլ «նամյոկ» է արել՝ իրենք փոխանցում են։

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»