Հայկ Մարությանը կընդունի՞ Խաժակյանի առաջարկը

Հայկ Մարությանը կընդունի՞ Խաժակյանի առաջարկը

Քաղաքապետարանի նվեր կամազների թեման դեռ շարունակում է աղմուկ հանել, դրա մասին էլ բարձրաձայնում, «ստերը» մատնանշում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը։

Վերջինիս ղեկավար Դավիթ Խաժակյանը քիչ առաջ ֆեյսբուքում գրառում կատարեց՝ հեռակա բանավեճի հրավիրելով քաղաքապետին՝ ուղիղ եթերով։

Քաղաքապետարանի մամուլի խոսնակից փորձեցինք ճշտել՝ ընդունելո՞ւ է Մարությանը առաջարկը, ինչին ի պատասխան ասաց․ «Եթե ինչ-որ արձագանք լինի, տեղյակ կլինեք»։